Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.11.2017 | 09:00

Տերը մարդուն ստեղծեց հողից և դարձյալ նրան վերադարձրեց հողին։ Նա մարդկանց տվեց հաշված օրեր ու ժամանակներ և նրանց իշխանություն տվեց այն ամենի վրա, ինչ կա երկրում։ Ըստ իրենց բնույթի, զորությամբ զգեստավորեց նրանց և ըստ իր պատկերի, արարեց նրանց։ Մարդու ահը դրեց ամեն կենդանի էակի վրա` տիրելու համար գազաններին և թռչուններին։ Մարդկանց միտք, լեզու, աչք, ականջ և սիրտ տվեց` դրանցով իմացություն ստանալու համար։ Նրանց լցրեց գիտության հանճարով և նրանց ցույց տվեց չարն ու բարին։


Սիրաքի իմաստություն 17. 1-6

Դիտվել է՝ 2193

Մեկնաբանություններ